Լրահոս

22.07.2009 16:02


Ռուբեն Մելքոնյան. ««ֆուտբոլային դիվանագիոտության» պտուղներն ավելի ուշ են երևալու»

Ռուբեն Մելքոնյան. ««ֆուտբոլային դիվանագիոտության» պտուղներն ավելի ուշ են երևալու»

-Մեր ֆուտբոլը բավական վատ վիճակում է և, բնականաբար, «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակ դա հոգեբանորեն վատ է ազդելու,- «Արմատ» ակումբում ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։ Թուրքագետը համամիտ չէ, թե «ֆուտբոլային դիվանագիոտթույունը» սառեցված է կամ էլ հետընթաց է ապրում։ Նա խորհուրդ է տալիս վստահել հայաստանյան դիվանագետներին, քանի որ «ֆուտբոլային դիվանագիոտության» պտուղները մի փոքր ավելի ուշ են երևալու։ Նա դժվարացել է նշել՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային պատասխան խաղին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բաց սահմանով կգնա՞, թե ոչ։ Բայց վստահ է, որ աշնանը թուրքական դիվանագիտությունը կփորձի ինչ-որ քայլեր կատարել՝ դրական տեղաշարժ ցույց տալու համար։

Հայ-թուրքական սահմանի բացմանը, ըստ թուրքագետի, կարող են խոչընտոդել նաև Թուրքիայում զգալի թիվ կազմող ազգայնականները։

-Մենք Հայաստանում շատ քիչ ենք ուշադրություն դարձնում Թուրքիայում ազգայանամոլական դրսևորումներին, և դա մեր լուրջ թերացումներից և անտեղյակությունից է,- ասել է Ռ. Մելքոնյանը՝ հավելելով, որ Թուրքիայում բնակչության ընդամենը չնչին տոկոսն ունի ժողովրադավարական հայացքներ, իսկ մնացածը ծայրահեղ ազգայնամոլ են, ինչպիսին, օրինակ, վերջերս բացահայտված և ակնհայտ հակահայ ուղղվածություն ունեցող «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպությունն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը