Չգիտես ինչու՝ ոչ ոք չի քննադատում նույն Սերժ Սարգսյանին
Վերջերս մի հետաքրքիր միտում եմ նկատել՝ մեր հասարակությունը վերածվում է արհեստական խնդիրների թագավորության: Այսօր իմ ամբողջ «նյուզֆիդ»–ը լցված է վրդովմունքով՝ կապված Փակ շուկայի «վերաբացման» և նոր տեսքի հետ: Մարդիկ ջղայնացած քննադատում են Սամվել Ալեքսանյանին, շուկայի «նոր տեսքն» ապահոված ճարտարապետին և այլն: Բայց, չգիտես ինչու, ոչ ոք չի քննադատում նույն Սերժ Սարգսյանին, ում թեթև ձեռքով երկրում հաստատվել է ամենաթողությունը և լֆիկների ու լիսկաների մենաշնորհը, և առանց որի համաձայնության վերոնշյալ մարդիկ անգամ չեն փռշտում: Հարգելինե՛րս, դուք բողոքում եք հետևանքներից, իսկ պետք է բողոքել պատճառից, քանի որ պատճառահետևանքային կապի մասին օրենքը բնության և հասարակության մեջ գործում է և գործելու է հավերժ: Ես, իհարկե, հասկանում եմ, որ աղմուկը բարձրացվում է նաև անձամբ Բաղրամյան 26-ի հրամանով, որպեսզի մարդկանց ուշադրությունը շեղվի իրական խնդիրներից, բայց, վերջիվերջո, հասարակությունը ոնց էլ լինի, բաղկացած է մտածող մարդկանցից, ու մարդիկ պետք է գիտակցեն, որ իրենց փորձում են մոլորեցնել և շեղել իրական քննադատությանն արժանի վեկտորից: Մի խոսքով, արդեն ժամանակն է տարբերել ռեալ ու արհեստական խնդիրները, այլապես մենք կմոլորվենք և կկորցնենք իրական խնդիրների տեսլականը, և այդ ժամանակ էլ երկրում կհաստատվի արդեն տոտալիտար համակարգը` դրանից բխող բոլոր հետևանքներով: Հ.Գ.: Ի դեպ, հասարակությունն անուշադրության է մատնել, օրինակ, մի ինքնաթիռի պատմությունը, որը վարձելու համար մեր հարգարժան վարչապետը բյուջեից 2 մլն դոլար էր վերցրել: Իսկ բյուջեն, ի դեպ, ձևավորվում է նաև մեր հարկերից, մեր գրպանից: Դա գուցե շատերի համար տեսանելի չէ: Այ եթե մի օր մեր բոլորիս տան դռները թակեին ու յուրաքանչյուր բնակչից փող պահանջեին վարչապետի համար ինքնաթիռ վարձելու համար, այդ ժամանակ մարդիկ կսկսեին բողոքել: Բայց, հարգելինե՛րս, եթե մենք շարունակենք նույն ոճով արհեստական խնդիրներ ստեղծել, ապա մի օր իսկապես մեր դուռը կթակեն ու արդեն «քեշ», այլ ոչ թե հարկերի տեսքով գումարներ կպահանջեն իշխանական վերնախավի քմահաճույքներն իրականացնելու համար: Հ.Գ.2: Ի դեպ, ես անձամբ դեմ եմ, որ մեր երկիրը վերածվի երևանսիթիների երկրի, ինչպես նաև դեմ եմ այն երևույթին, որ պետությունը չի ապահովում պատմամշակութային արժեքների անվտանգությունը՝ թույլ տալով ոչնչացնել դրանք կամ երևանսիթիների վերածել: Բայց, միևնույն ժամանակ, հասկանում եմ, որ այդ ամենաթողության ատճառը «մեծն» է, ում և պետք է «գլխից բռնել»:
Չգիտես ինչու՝ ոչ ոք չի քննադատում նույն Սերժ Սարգսյանին
Վերջերս մի հետաքրքիր միտում եմ նկատել՝ մեր հասարակությունը վերածվում է արհեստական խնդիրների թագավորության: Այսօր իմ ամբողջ «նյուզֆիդ»–ը լցված է վրդովմունքով՝ կապված Փակ շուկայի «վերաբացման» և նոր տեսքի հետ: Մարդիկ ջղայնացած քննադատում են Սամվել Ալեքսանյանին, շուկայի «նոր տեսքն» ապահոված ճարտարապետին և այլն: Բայց, չգիտես ինչու, ոչ ոք չի քննադատում նույն Սերժ Սարգսյանին, ում թեթև ձեռքով երկրում հաստատվել է ամենաթողությունը և լֆիկների ու լիսկաների մենաշնորհը, և առանց որի համաձայնության վերոնշյալ մարդիկ անգամ չեն փռշտում: Հարգելինե՛րս, դուք բողոքում եք հետևանքներից, իսկ պետք է բողոքել պատճառից, քանի որ պատճառահետևանքային կապի մասին օրենքը բնության և հասարակության մեջ գործում է և գործելու է հավերժ: Ես, իհարկե, հասկանում եմ, որ աղմուկը բարձրացվում է նաև անձամբ Բաղրամյան 26-ի հրամանով, որպեսզի մարդկանց ուշադրությունը շեղվի իրական խնդիրներից, բայց, վերջիվերջո, հասարակությունը ոնց էլ լինի, բաղկացած է մտածող մարդկանցից, ու մարդիկ պետք է գիտակցեն, որ իրենց փորձում են մոլորեցնել և շեղել իրական քննադատությանն արժանի վեկտորից: Մի խոսքով, արդեն ժամանակն է տարբերել ռեալ ու արհեստական խնդիրները, այլապես մենք կմոլորվենք և կկորցնենք իրական խնդիրների տեսլականը, և այդ ժամանակ էլ երկրում կհաստատվի արդեն տոտալիտար համակարգը` դրանից բխող բոլոր հետևանքներով:
Հ.Գ.: Ի դեպ, հասարակությունն անուշադրության է մատնել, օրինակ, մի ինքնաթիռի պատմությունը, որը վարձելու համար մեր հարգարժան վարչապետը բյուջեից 2 մլն դոլար էր վերցրել: Իսկ բյուջեն, ի դեպ, ձևավորվում է նաև մեր հարկերից, մեր գրպանից: Դա գուցե շատերի համար տեսանելի չէ: Այ եթե մի օր մեր բոլորիս տան դռները թակեին ու յուրաքանչյուր բնակչից փող պահանջեին վարչապետի համար ինքնաթիռ վարձելու համար, այդ ժամանակ մարդիկ կսկսեին բողոքել: Բայց, հարգելինե՛րս, եթե մենք շարունակենք նույն ոճով արհեստական խնդիրներ ստեղծել, ապա մի օր իսկապես մեր դուռը կթակեն ու արդեն «քեշ», այլ ոչ թե հարկերի տեսքով գումարներ կպահանջեն իշխանական վերնախավի քմահաճույքներն իրականացնելու համար:
Հ.Գ.2: Ի դեպ, ես անձամբ դեմ եմ, որ մեր երկիրը վերածվի երևանսիթիների երկրի, ինչպես նաև դեմ եմ այն երևույթին, որ պետությունը չի ապահովում պատմամշակութային արժեքների անվտանգությունը՝ թույլ տալով ոչնչացնել դրանք կամ երևանսիթիների վերածել: Բայց, միևնույն ժամանակ, հասկանում եմ, որ այդ ամենաթողության ատճառը «մեծն» է, ում և պետք է «գլխից բռնել»:
Նինա Մարգարյան