Լրահոս

08.10.2013 15:57


Սերժ Սարգսյան. «Հայաստանը ցանկություն ունի զարգացնել Մեքսիկայի հետ հարաբերությունները»

Սերժ Սարգսյան. «Հայաստանը ցանկություն ունի զարգացնել Մեքսիկայի հետ հարաբերությունները»

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռուբեն Ալբերտո Բելտրան Գեռերոն:

Նախագահը շնորհավորել է դեսպանին և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորը միջպետական կապերը երկու բարեկամ պետությունների միջև զարգացնելու և ամրապնդելու գործում: Հանդիպմանը երկուստեք կարևորվել են տարբեր մակարդակի պարբերական փոխայցելություններն ու ակտիվ շփումները` ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ցանկություն ունի զարգացնել Մեքսիկայի հետ հարաբերությունները, և դրա լավագույն վկայությունն է Մեքսիկայում ՀՀ ռեզիդենտ դեսպանություն հիմնելու մտադրությունը:

ՀՀ Նախագահը և Մեքսիկայի դեսպանը երկկողմ հարաբերությունների և հեռանկարային մի շարք ոլորտներում հայ-մեքսիկական համագործակցության խորացման համար ընդգծել են անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորման և ընդլայնման կարևորությունը:

Երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում զրուցակիցները մեծ դեր են վերապահել խորհրդարանական դիվանագիտությանը ևս, որտեղ, նրանց համոզմամբ, զգալի աշխատանք կա իրականացնելու:

ՀՀ նախագահի մալմո գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը