Լրահոս

08.10.2013 22:06


Ռուս քահանան մեղքերի թողության կոչ է արել Գալկինին և Պուգաչովային

Ռուս քահանան մեղքերի թողության կոչ է արել Գալկինին և Պուգաչովային

Сегодня–ի փոխանցմամբ՝ ռուսական ուղղափառ եկեղեցու քահանա Անդրեյ Կուրաևն իր սոցիալական էջում Գալկինին և Պուգաչովային հիշեցրել է փոխնակ մոր վերաբերյալ եպիսկոպոսների խորհրդի՝ 2000-ին ընդունված հայեցակարգը, որով անթույլատրելի է համարվում այդ երևույթը։

«Այս մեթոդով խախտվում է հղիության ընթացքում մոր և երեխայի միջև հոգևոր կապը: Այն ոչ միայն խաթարում է հղի կնոջ մայրական զգացմունքները, այլ նաև հետագայում կարող է խոչընդոտել երեխայի ինքնակայացումը: Ծնողներին հարկավոր է բացատրել, որ անմեղ երեխան լույս աշխարհ է գալու մեղքի ճանապարհով, որովհետև իրենք պարզապես փորձում են բավարարել իրենց հավակնությունները»,–գրել է քահանան և մի քանի օր առաջ այդ եղանակով երեխա ունեցած աստղային զույգին՝ Գալկինին ու Պուգաչովային մեղքերի թողության կոչ արել։

Կուրաևի խոսքերով՝ եթե նրանց երեխաները կնքվեն, կնշանակի, որ նրանք հանդիպել են իր ծառայողական պարտականությունների նկատմամբ անզգուշություն ցուցաբերող քահանայի, ինչին արդեն պետք է արձագանքի պատրիարքը:

Այս խորագրի վերջին նյութերը