Մեկնաբանություն

08.10.2013 17:41


«Արևմտամետների» շողուլը

«Արևմտամետների» շողուլը

Սեպտեմբերի 3–ից հետո հայաստանյան «արևմտամետները», այսպես ասած, շողուլից ընկել էին։ Եթե մինչև այդ հնարավորություն կար Սերժ Սարգսյանին ու Տիգրան Սարգսյանին «ընդդիմադիր» դիրքերից ծառայություններ մատուցելը ներկայացնել որպես գաղափարական դիրքերից իրականացվող քայլեր ու սկզբունքայնության դրսևորում, ապա Մաքսային միության մեջ մտնելու հայտարարությունից հետո այդ «ատմազկան» վերացավ։

Շատ չանցած, սակայն, «արևմտամետները» շողուլի եկան ու շարունակեցին իրենց հին գործը, այն է՝ ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի դեմ պայքարելը։

Եթե նախկինում դավիթշահնազարյանատիպ «արևմտամետ» քաղգործիչ կոչվածներն ու «անկախ» մամուլի միջոցները Սերժ Սարգսյանին ու նրա գործիք վարչապետին ներկայացնում էին որպես ԵՄ գնացող առաջադեմ դեմքեր և քննադատում իբր ռուսամետ ԲՀԿ–ին ու ՀԱԿ–ին, ապա այժմ շրջանառության մեջ է դրվել «Խեղճ Սերժ Սարգսյանը չէր ուզում գնալ Մաքսային միություն, բայց ԲՀԿ–ի ու ՀԱԿ–ի պատճառով ստիպված էր ընդունել այդպիսի որոշում» էժանագին հեքիաթը։

Այսինքն՝ «արևմտամետների» մոտ բան չի փոխվել։ Նրանք շարունակում են սպասարկել իշխանության նեղ խմբի շահերն ու մեղադրել Մոսկվային, Պուտինին, «օլիգարխներին», ԲՀԿ–ին, ՀԱԿ–ին, բայց ոչ Մաքսային միության մեջ մտնելու որոշում կայացրած ու ՀՀ արտաքին քաղաքականությունն ամբողջությամբ տապալած Սերժ Սարգսյանին։

Օրինակ՝ «անկախ» մամուլի կարկառուն ներկայացուցիչներ «Lragir.am»–ն ու «1in.am»–ը ապոկալիպտիկ սցենարներ են ներկայացնում Հայաստանի «մաքսայնացման» թեմաներով, սարսափելի ապագա կանխատեսում մեզ համար և «քլնգում» Ռուսաստանին, բայց արի ու տես, որ Սերժ Սարգսյանը չկա քննադատվողների շարքում, քանզի նա ճնշման տակ է որոշում կայացրել (ամա՛ն, ամա՛ն)։

Մի խոսքով, Սերժի հաճախորդները պահանջում են Մաքսային միության, Կրեմլի ու Պուտինի հրաժարականը. «թունդ ընդդիմադիր» դիրքորոշումը հենց սա է որ կա։

Ահա այսպիսի նոր շողուլ են գտել «մուտիլովկաների» վրա մասնագիտացած «արևմտամետները»։ Ասել է թե՝ նրանք կանտոռան համառորեն չեն ուզում փակել։ Ու հազիվ էլ փակեն, քանի դեռ իշխանության ղեկին «խիստ արևմտամետ» Սերժ Սարգսյանն է, իսկ վարչապետին աթոռին՝ «ատկատների» և օֆշորների հարցերում մասնագիտացած Տիգրան Սարգսյանը։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը