Արքայազն Գեորգիի մկրտության կապակցությամբ Մեծ Բրիտանիայում հատվել են ոսկե և արծաթե մետաղադրամներ
Ուիլյամի և Քեյթի որդի արքայազն Գեորգիի մկրտության կապակցությամբ Մեծ Բրիտանիայում վաճառքի են հանվել նոր մետաղադրամներ՝ 5–1000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ։ «Euromag»–ի փոխանցմամբ՝ ոսկե և արծաթե մետաղադրամների վրա պատկերված են տավիղ նվագող քերովբեներ՝ շրջապատված շուշաններից պատրաստված պսակներով: Բոլոր մետաղադրամների վրա նշված է բրիտանական միապետության կարգախոսը՝ «Աստված և իմ իրավունքը»:
Հիշեցնենք, որ արքայազնի մկրտությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 23–ին Ս. Ջեյմսի թագավորական եկեղեցում։ Արարողությունը վարելու է Անգլիայի եկեղեցու արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին։