Ժիրինովսկին խոստացել է կոտրել Հոլանդիայի դեսպանատան բոլոր պատուհանները
ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ իր կուսակցության մոսկովյան գրասենյակը բողոքի գործողություն կիրականացնի ՌԴ–ում Հոլանդիայի դեսպանատան դիմաց՝ «կոտրելով շենքի բոլոր պատուհանները»: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։
«Չե՛նք ապրելու սկզբունքով, թե քեզ ապտակողին երկրորդ այտդ դեմ տուր։ Մեզ ապտակողին հարվածելու ենք ճակատին, քթին»,–ասել է ՌԼԴԿ նախագահը։
Մեկնաբանելով Հաագայում ռուսաստանցի դիվանագետ Դմիտրի Բորոդինի ձերբակալությունը՝ Ժիրինովսկին նշել է, որ ոստիկանները ոչ մի պարագայում իրավունք չունեին ձերբակալել ՌԴ ԱԳՆ աշխատակցին. «Վիեննայի կոնվենցիան բացառում է ներխուժում անձնական կյանք։ Եթե նույնիսկ նա հարբած, ինչ–որ բան գողացած լինի, միևնույն է. չէ՞ որ դիվանագետ է և անձեռնմխելի անձ»,–հայտարարել է ՌԴ փոխխոսնակը։
Հիշեցնենք, որ Հոլանդիայի իշխանությունները պաշտոնական Մոսկվայից ներողություն են խնդրել միջադեպի համար։