Լրահոս

09.10.2013 20:08


Աճուրդի կհանվեն Մերլին Մոնրոյի պլաստիկ վիրահատություններն ապացուցող փաստաթղթերը

Աճուրդի կհանվեն Մերլին Մոնրոյի պլաստիկ վիրահատություններն ապացուցող փաստաթղթերը

Բևեռլի–Հիլզի «Julien's Auctions» աճուրդի տանը նոյեմբերի 10–ին կկազմակերպվի հոլիվուդյան դերասանուհի Մերլին Մոնրոյի բժշկական փաստաթղթերի վաճառքը։ Ըստ աճուրդի տան տարածած մամլո հաղորդագրության՝ այդ փաստաթղթերն ընդգրկում են դերասանուհու ռենտգենյան նկարներն ու նրա հետ աշխատած բժիշկների գրառումները։

Բժիշկներից մեկի գրառումներում նշված է, որ դերասանուհու հիմնական դժգոհությունը ծնոտի ձևախեղումն է եղել, 1950թ. գրառման մեջ էլ հիշատակվում կզակի կռճիկային պատվաստման մասին։ Նշվում է նաև, որ այդ վիրահատությունը համատեղվել է քթի պլաստիկ վիրահատության հետ։ 1957թ. փաստաթղթերից մեկն էլ վկայում է դերասանուհու արտարգանդային հղիության մասին։

Այս խորագրի վերջին նյութերը