Լրահոս

22.07.2009 16:47


Սամվել Բաբայան. «Ես «կողքից» մարդ չեմ, և շատ լավ տեղյակ եմ, թե ինչ պահանջներ դնենք և ինչի հասնենք»

Սամվել Բաբայան. «Ես «կողքից» մարդ չեմ, և շատ լավ տեղյակ եմ, թե ինչ պահանջներ դնենք և ինչի հասնենք»

-Մինչև 1999 թիվը ես մասնակցել եմ բանակցություններին։ Արդյունքն այն է եղել, որ չեն կարողացել անել այն, ինչ որ անում էին, այսօր անում են։ Եթե վերցնեք 1996-97 թթ. իրենց առաջարկը, որ Շահումյան, Շուշի փոխանակում են անում, այսօր չեն դնում այդ հարցը։ Որ հետևեք փաստաթղթին, տեսնելու եք։ Ես «կողքից» մարդ չեմ, և շատ լավ տեղյակ եմ, թե ինչ պահանջներ դնենք և ինչի հասնենք։ Ես չեմ եկել այստեղ որևէ մեկին փնովելու կամ պաշտպանելու։ Ես իմ հստակ սկզբունքներն ունեմ և առաջնորդվում եմ միայն դրանով։ Ես վաղուց հստակ ձևակերպել եմ իմ տեսակետները, թե ինչպես եմ տեսնում Ղարաբաղի հարցի լուծումը, և պատրաստ եմ իրականացնելու։ Երբ որ իրենք կասեն չեն կարողանում, կգնամ Ղարաբաղ՝ կիրականացնեմ։ Բայց այդ մարդիկ ասել են «մենք ենք դա անում, մենք  քեզանից լավ ենք անելու»։ Վերցրեք թերթերը նայեք, 2000-ի մարտից սկսած, նրանք հայտարարել են, թե Քարվաճառը մենք չենք տալու, այսօր այդ մարդիկ ասում են, թե Քարվաճառը տալիս ենք,-«Դե ֆակտո» մամուլի ակումբում այսպիսի հայտարարություն է արել ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը