Լրահոս

09.10.2013 13:16


Յոհան Բեքման. «Գենդերային քաղաքականությունն իրականում այլասերվածություն է»

Յոհան Բեքման. «Գենդերային քաղաքականությունն  իրականում այլասերվածություն է»

«Գենդերային քաղաքականությունն իրականում այլասերվածություն է: Այն մերժում է կին-տղամարդ սեռերը, ընտանեկան ավանդական արժեքները և սահմանում որոշակի անհասկանալի ու աննորմալ արժեքներ»,–այօրվա ասուլիսին հայտնել է ֆինլանդացի իրավապաշտպան Յոհան Բեքմանը։ Բանախոսի գնահատմամբ՝ գենդերային քաղաքականությունը պատերազմ է մարդու դեմ, որի ընթացքում կիրառվում են անգամ ֆաշիստական մեթոդներ։

«Նա, ով խոսում է գենդերային քաղաքականության դեմ, սկսում է հալածվել։ Նրան հետապնդում են՝ ասելով, որ պայքարել գենդերային քաղաքականության դեմ նշանակում է, իբր, խախտել մարդու իրավունքները»։

Իրավապաշտպանի համոզմամբ՝ գենդերային քաղաքականության մի դրսևորում էլ հոմոսեքսուալիզմի քարոզն է. «Ցավոք, ԵՄ-ի հիմնական գաղափարախոսությունը հոմոսեքսուալիզմն է, որը շատ եվրոպական պաշտոնյաների համար դարձել է մասնագիտություն: Դրա միջոցով բազմաթիվ պաշտոնյաներ մեծ գումարներ են վաստակում»,-ասել է Բեքմանը՝ նշելով, որ Հայաստանում իր հիմնական առաքելությունը երեխաներին ամեն գնով գենդերային քաղաքականությունից պաշտպանելն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը