Լրահոս

09.10.2013 16:17


Փաստաբան. «Անկախ Տիգրան Առաքելյանի ցանկությունից՝ համաներումը կիրառվելու է»

Փաստաբան. «Անկախ Տիգրան Առաքելյանի ցանկությունից՝ համաներումը կիրառվելու է»

ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանն այսօրվա դատական նիստից հետո հայտնել է, որ, անկախ իր պաշտպանյալի ցանկությունից, նրա նկատմամբ համաներումը կիրառվելու է։

Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը պաշտոնապես հրաժարվել էր համաներումից՝ հայտարարելով, որ իրեն արդարացման վճիռ է պետք։

–Նա այդ հայտարարությամբ հերթական անգամ ցույց տվեց, որ, անկախ համաներումից, պայքարելու է հանուն արդարացման վճռի,-ընդգծել է փաստաբանը։

Եթե Վերաքննիչ դատարանն արդարացման վճիռ չկայացնի, Տիգրան Առաքելյանը մտադիր է դիմել նաև Վճռաբեկ դատարան։ Պաշտպանական կողմը պատրաստվում է նաև գործով տուժող ոստիկան Շահեն Հարությունյանին սուտ ցուցմունք տալու համար պատասխանատվության ենթարկելու պահանջով դատարան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը