Լրահոս

22.07.2009 17:39


Տիգրան Սարգսյան. «Բյուջեի վերանայում չի նախատեսվում»

-Բյուջեի վերանայում չի նախատեսվում,- այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ 

Նա նշել է, որ կառավարությունն ավելացրել է բյուջեի դեֆիցիտը՝ հասցնելով այն 7,5% -ի, և եթե օգոստոսյան բանակցություններից հետո անհրաժեշտություն լինի բյուջեի դեֆիցիտն էլ ավելի մեծացնելու, կառավարությունը կդիմի Ազգային ժողով՝ այն մինչև 10% ավելացնելու համար։

-Սա նշանակում է, որ մենք պետք է լինենք ընդլայնողական, այսինքն մենք մեր ծախսերը պետք է ավելացնենք, չպետք է գնանք ծախսերի կրճատման, որովհետև դա ունի հակաճգնաժամային բովանդակություն,- ասել է նա։

«Բավարա՞ր են, արդյոք, ներգրավված միջոցները ծախսերն ամբողջությամբ փակելու համար» հարցին  վարչապետը պատասխանել է.

-Այո՛։ Մենք ներգրավված միջոցների առումով խնդիր չունենք, քանի որ մեր ֆինանսական, մակրոտնտեսական ցուցանիշներն այնպիսին են, որ մենք ունենք դիմադրողականության բավարար աստիճան, և բոլոր միջազգային կառույցները պատրաստ են մեզ վարկային միջոցներ տրամադրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը