Լրահոս

22.07.2009 17:51


Հովիկ Աբրահամյան. «Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն հատկացնել հայ-իտալական առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը»

Հովիկ Աբրահամյան. «Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն հատկացնել հայ-իտալական առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը»

Հուլիսի 22-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին:

Ողջունելով հյուրին՝ Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է նրան Երևանում իր դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպան Սկապինիի պաշտոնավարությունը կնպաստի երկկողմ համագործակցության ակտիվացմանը: Հ. Աբրահամյանը կարևորել է Իտալիայի՝ Եվրամիության առաջատար անդամներից մեկի հետ Հայաստանի համագործակցության զարգացումը և հույս հայտնել, որ Իտալիան կնպաստի Հայաստանի եվրոպական իղձերի իրականացմանը:

Զրուցակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն հատկացնել հայ-իտալական առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը՝ նպաստելով երկու երկրների գործարարների շփումներին:
Վկայակոչելով տնտեսական փոխշահավետ համագործակցության արդեն արձանագրված հաջողությունները՝  նրանք համաձայնել են, որ այդ բնագավառում անհրաժեշտ է բազմապատկել ջանքերը, որպեսզի ամբողջությամբ օգտագործվի առկա մեծ ներուժը:

Զրուցակիցները նաև քննարկել են երկու երկրների խորհրդարանների միջև շփումներն աշխուժացնելու հեռանկարները և մշակույթի բնագավառում համագործակցության ծրագրերը: Հանդիպման ընթացքում նրանք նաև անդրադարձել են Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգման և Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման հարցերին:

Ամփոփելով զրույցը՝ Հ.Աբրահամյանը դեսպան Սկապինիին մաղթել ՝ հաջողություններ իր ձեռնարկումներում և բեղմնավոր աշխատանք ի բարօրություն Հայաստանի և Իտալիայի բարեկամ ժողովուրդների:

Այս խորագրի վերջին նյութերը