Երիտասարդական նվագախումբը, Ալեքսանդր Ռոմանովսկին, Հայկ Կազազյանն ու Հայկ Խաչատրյանը մի բեմում
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 19.00–ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան), Ալեքսանդր Ռոմանովսկու (դաշնամուր, Ուկրաինա/Իտալիա), Հայկ Կազազյանի (ջութակ, Հայաստան/Ռուսաստան) և Հայկ Խաչատրյանի (կոնտրաբաս, Շվեյցարիա/Հայաստան) համատեղ համերգը։ Կներկայացվեն Սերգեյ Պրոկոֆևի, Յան Սիբելիուսի, Սերգեյ Կուսեվիցկու ստեղծագործությունները։
Համերգն անցկացվում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում, որը նվիրված է Արամ Խաչատրյանի 110-ամյակին։
Նշենք, որ Հայաստանի երիտասարդական նվագախումբն ամբողջ տարվա ընթացքում և՛ Հայաստանում, և՛ հանրապետության սահմաններից դուրս ներկայացնում է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ դրանց ներգրավելով ինչպես հայ, այնպես էլ աշխարհում մեծ ճանաչում ունեցող մենակատարների։