Լրահոս

22.07.2009 17:57


Հայկ Բաբուխանյան. «Վարչապետը ներկայացնում է նեոլիբերալիստական դպրոցը, որն ամբողջ աշխարհում վաղուց ձախողվել է»

Հայկ Բաբուխանյան. «Վարչապետը ներկայացնում է նեոլիբերալիստական դպրոցը, որն ամբողջ աշխարհում վաղուց ձախողվել է»

-Բնականաբար, կառավարության գործունեության համար պատասխանատու է կառավարության ղեկավարը՝ վարչապետը։ Նաև կոալիցիոն ուժերը, ովքեր իրենց նախարարներով հարց են բարձրացնում այս կառավարությանը,- «7օր»-ի հետ զրույցում ասել է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը՝ անդրադառնալով այն իրողությանը, որ Հայաստանում 16,3% տնտեսական անկում է արձանագրվել։   

-Մեր կառավարությունը որոշակի մարտավարությամբ ամբողջությամբ ձախողել է հակաճգնաժամային միջոցառումների ծրագիրը, հակառակ դեպքում այսպիսի խայտառակ ցուցանիշներ չէին գրանցվի,-ասել է ՍԻՄ նախագահն ու հավելել:-Ուզում եմ հիշեցնել, որ վարչապետը ժամանակին ասում էր, թե եթե ճգնաժամի մասին չխոսենք, ապա ճգնաժամը Հայաստանը կշրջանցի։ Քանի որ այսօրվա կառավարության անդամների կողմից խորքային կերպով չեն հասկացվում կատարվող տնտեսական և քաղաքական գործընթացները, դրա համար էլ երկիրը պատրաստ չէ տնտեսական միջոցառումների շարք ունենալ, որպեսզի կարողանա կանխել կամ մեղմացնել համաշխարհային ճգնաժամի հետևանքները։ Առավելապես ուզում եմ ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ նույն ընթացքում Ադրբեջանը գրանցել է  թեև շատ չնչին, բայց դրական տնտեսական աճ։ Իսկ դա արդեն իր ազդեցությունն ունի երկրի պաշտպանողակության վրա, և իհարկե, բնական է, որ թույլ տնտեսություն ունեցող երկրի վրա հարձակվելու  ախորժակները կմեծանան։ Այդ իսկ  պատճառով, Հայաստանի տնտեսության հարցը ոչ միայն դիտվում է որպես լոկ տնտեսության հարց, այլ նաև երկրի անվտանգության։ Ցավոք, վարչապետը ներկայացնում է նեոլիբերալիստական դպրոցը, որն ամբողջ աշխարհում վաղուց ձախողվել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը