Բրիտանացի ոսկերիչը 500 մլն դոլար արժողությամբ սանրվածք է ստեղծել
Բրիտանացի հայտնի ոսկերիչ Լոուրենս Գրաֆֆը համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Ոսկերիչը 500 մլն դոլար արժողությամբ սանրվածք է ստեղծել՝ այդ կերպ նշելով ոսկերչության ոլորտում իր աշխատանքի 60–ամյա հոբելյանը։
«Ես փորձել եմ ստեղծել մի կերպար, որը կհետաքրքրի երիտասարդ կանանց: Մենք առաջարկում ենք ադամանդները կրել մազերի մեջ»,- ИТАР-ТАСС -ի փոխանցմամբ՝ ասել է բրիտանացի ոսկերիչը: Գրաֆը Լոնդոնում ներկայացրել է մի մոդելի, որի՝ յուրատեսակ կերպով հավաքված մազերին ներհյուսված է 22 ադամանդե զարդ:
Լոուրենս Գրաֆը, ում հայրը Միացյալ Թագավորություն է եկել Ռուսաստանից, լոնդոնյան ոսկերչական արհեստանոցում սկսել է աշխատել 15 տարեկանից:
Բրիտանացի ոսկերիչը 500 մլն դոլար արժողությամբ սանրվածք է ստեղծել
Բրիտանացի հայտնի ոսկերիչ Լոուրենս Գրաֆֆը համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Ոսկերիչը 500 մլն դոլար արժողությամբ սանրվածք է ստեղծել՝ այդ կերպ նշելով ոսկերչության ոլորտում իր աշխատանքի 60–ամյա հոբելյանը։
«Ես փորձել եմ ստեղծել մի կերպար, որը կհետաքրքրի երիտասարդ կանանց: Մենք առաջարկում ենք ադամանդները կրել մազերի մեջ»,- ИТАР-ТАСС -ի փոխանցմամբ՝ ասել է բրիտանացի ոսկերիչը:
Գրաֆը Լոնդոնում ներկայացրել է մի մոդելի, որի՝ յուրատեսակ կերպով հավաքված մազերին ներհյուսված է 22 ադամանդե զարդ:
Լոուրենս Գրաֆը, ում հայրը Միացյալ Թագավորություն է եկել Ռուսաստանից, լոնդոնյան ոսկերչական արհեստանոցում սկսել է աշխատել 15 տարեկանից: