ՀՀ վարչապետ. «Մտավախություններ, թե Հայաստանը խնդիրներ կունենա արտաքին վարկի սպասարկման հետ, չկան»
-Արտաքին պարտքերը, որ մենք մինչև հիմա վերցրել ենք, եղել են արտոնյալ։ Այսինքն, մենք ունենք բավական թեթև արտաքին պարտք, և այդ թեթև արտաքին պարտքը մեզ թույլ է տվել, որ մենք այս տարի ավելացնենք մեր արտաքին պարտքի ծավալները, որ ամբողջապես իրականացնենք հակաճգնաժամային միջոցառումները և թեթևացնենք համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունները մեր պետության վրա,–ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը
Նա նշել է, որ հաշվի առնելով այն, որ Հայաստանի արտաքին պարտքի բեռը չի գերազանցում ՀՆԱ-ի 50%-ը և այն, որ վարկերը երկարաժամկետ են ու ցածր տոկոսադրույքներով, մտավախություններ, թե Հայաստանը խնդիրներ կունենա արտաքին վարկի սպասարկման հետ, չկան, քանի որ նման մտավախության դեպքում այդ արտաքին վարկերը մեզ ուղղակի չեն տրամադրվի։

7or.am