Լրահոս

10.10.2013 15:03


Կիևը կարող է հրաժարվել ռուսական գազից

Կիևը կարող է հրաժարվել ռուսական գազից

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ ռուսական գազից հրաժարվելու հիմնական պատճառը վառելիքի բարձր գներն են։

«Նման գներով մենք կրճատել ենք և կրճատելու ենք գազի ներկրումը, իսկ հետագայում, սրանք դատարկ խոսքեր չեն, Ուկրաինան ընդհանրապես կհրաժարվի նման գնով գազից», – «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է Ուկրաինայի վարչապետը։

Ազարովը նաև նշել է, որ եթե գազի վերաբերյալ գործող պայմանագիրը չվերանայվի, ապա Ուկրաինան ստիպված կլինի էներգիայի այլընտրանքային աղբյուրներ փնտրել։

Այս խորագրի վերջին նյութերը