Լրահոս

24.11.2010 18:15


Տիգրան Կարապետյան. «Որտեղի՞ց դուք գիտեք՝ ժողովուրդը ոնց կքվեարկի»

Տիգրան Կարապետյան. «Որտեղի՞ց դուք գիտեք՝ ժողովուրդը ոնց կքվեարկի»

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ կազմակերպված քննարկումների ժամանակ ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանն ասել է, որ քննարկումներին պետք է մասնակցեն նաև արտախորհրդարանական ուժերը, քանի որ կոալիցիոն ուժերը միշտ կասեն այն, ինչ ձեռնտու է իրենց։

-Իշխանությունը չի ապահովում Սահմանադրությամբ ճանաչված գաղտնիությունը՝ դռներ են թակում, անձնագրեր են հավաքում։ Չգիտի՞ դա իշխանությունը։

Նա նաև նշել է, որ ինքը լիովին համաձայն է 100% համամասնական ընտրական համակարգին, քանի որ մեծամասնականով անցնում են թաղային հեղինակությունները, որոնք հետագայում ընդգրկվում են խմբակցության մեջ։

Նրա խոսքերով՝ իրենք իսկապես ցանկանում են, որ ժողովրդի կամքը լինի, իսկ այդպես լինելու համար իշխանությունը, հանձնաժողովներում մեծամասնություն ունենալով, պետք է կարողանա այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ ՀՀԿ ներկայացուցիչները չընկնավորվեն. «Որ քիչ է ձայն հավաքում, ինֆարկտը խփում է. ցուցանիշ պետք է տա»։

Տ. Կարապետյանն ընդգծել է, որ ընտրություններում բոլորի համար պետք է լինեն հավասար երաշխիքներ։

-Հայտնի կուսակցությունները նախապես ասում են իրենց տոկոսները, մեկն ասում է՝ ես այսքան տոկոս ունեմ, Սուդիբեկյաններ են առաջ գալիս... Որտեղի՞ց դուք գիտեք՝ ժողովուրդը ոնց կքվեարկի,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը