Աշխարհ

10.10.2013 16:43


Լիբիայի վարչապետին ոչ թե առևանգել, այլ ձերբակալել էին

Լիբիայի վարչապետին ոչ թե առևանգել, այլ ձերբակալել էին

Այսօր միջազգային լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանին անհայտ զինյալներն առևանգել են։ Սակայն հայտնի է դարձել, որ Զեյդանին ձերբակալել են երկրի ՆԳ նախարարի հրամանով։ Ըստ հաղորդագրության՝ Լիբիայի վարչապետը ձերբակալվել է պետական անվտանգությունը վտանգելու կասկածանքով։ Իր հերթին Լիբիայի կառավարությունը հատուկ հայտարարության մեջ Զեյդանին ձերբակալելու փաստը որակել է որպես «ահաբեկչություն»։

«Լիբիայի կառավարությունը հայտարարում է, որ վարչապետը պահպանում է իր բոլոր լիազորությունները. նա պետական բարձրաստիճան պաշտոնյա է նրա ձերբակալությունն ահաբեկչություն է»,- հայտարարել է Լիբիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը։

Ժամեր անց Զեյդանին ազատ են արձակել։

Այս խորագրի վերջին նյութերը