Լրահոս

10.10.2013 16:44


Ցմահ դատապարտյալը կարել է բերանը

Ցմահ դատապարտյալը կարել է բերանը
fhr.am-ի փոխանցմամբ՝ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում երեկվանից բողոքի ծայրահեղ միջոցի է դիմել ցմահ դատապարտյալ Գնուն Վարդանյանը՝ կարելով իր բերանը: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ դատապարտյալը ևս մեկ անգամ դիմել էր այս քայլին, երբ նրան արգելել էին օգտվել զանգահարելու իր իրավունքից:
Այս անգամ նման քայլի դիմելու պատճառները մեզ հայտնի չեն, սակայն հայտնի են ցմահ դատապարտյալների պայմանների ու նրանց նկատմամբ բացարձակ անտարբերության փաստերն արդարադատության համակարգի ղեկավարության կողմից: Սա են վկայում այն բազմաթիվ բողոքներն ու դիմումները, որոնցով ցմահ դատապարտյալները փորձում են լսելի դարձնել իրենց ձայնը, սակայն ապարդյուն:

Այս խորագրի վերջին նյութերը