Պետեկամուտների կոմիտեի օպեր-լիազորը կասկածվում է խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու մեջ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով հուլիսի 21-ին ձերբակալվել է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիր-1 բաժնի ավագ օպեր-լիազոր Հովիկ Հովհաննիսյանը:
Նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 2-րդ մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունները կատարելու մեջ:
Մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ Հ.Հովհաննիսյանը 2007 թվականի մայիս-հունիս ամիսներին իր աներոջը՝ Գառնիկ Սարգսյանին, որը հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, դրդել և օժանդակել է իրականացնել կեղծ ձեռնարկատիրական գործունեություն, որի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս, ինչպես նաև «ՎՏԲ-Հայաստան ԲԱՆԿ» ՓԲԸ Սևանի մասնաճյուղից Ա-Ձ Գ.Սարգսյանի հաշվից, կեղծ բանկային չեկերի հիման վրա 2007-2008 թվականների ընթացքում խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափի՝ 107.976.000 դրամ և օգտագործել ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող՝ Գ.Սարգսյանի մահվան կեղծ վկայականը:
Նախաքննության արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ:

ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայություն