Առողջապահության նախարարությունը բանակցություններ է վարել ինսուլին արտադրող ամենաճանաչված երեք խոշոր կազմակերպությունների հետ` ներկայացնելով իր պայմաններն ու պահանջները։ Ամենից ցածր գինը` մեկ սրվակի համար 3,3 ԱՄՆ դոլլարին համարժեք, առաջարկել է «Նովո-Նորդիսկ Ա/Ս»-ն։
Արդյունքում հնարավոր կլինի նշված ժամանակաընթացքում ամբողջությամբ բավարարել ինսուլինակախյալ հիվանդների ինսուլինի պահանջարկը` տնտեսելով մեծ գումարներ: 2013թ. տնտեսման արդյունքում արդեն իսկ հնարավոր եղավ պլանավորված 152 000-ի փոխարեն ձեռք բերել շուրջ 189 500 սրվակ ինսուլին կամ շուրջ 37 500 սրվակ ավել, ինչը հանրապետությունում ինսուլինակախյալ հիվանդների իրական պահանաջարկն է:
Հիշեցնենք, որ 2013թ. առաջին կիսամյակի համար առողջապահության նախարարության կողմից հայտարարված մրցույթի արդյունքում ինսուլինը ձեռք էր բերվել 4800 ՀՀ դրամով կամ շուրջ 12 ԱՄՆ դոլլարով, իսկ 3-րդ եռամսյակի համար Սանոֆի Ավենտիս ընկերության հետ կնքված միանվագ մատակարարման պայմանգրով` 6,55 ԱՄՆ դոլարին համարժեք 2684 դրամով: Անմիջապես արտադրող ընկերությունից ձեռք բերելու արդյունքում 2013թ.-ին ինսուլինի ձեռքբերման միջին գնի համեմատ 2014թ-ին տնտեսումը կկազմի շուրջ 323 մլն դրամ, իսկ 2012թ. և 2013թ. առաջին կիսամյակում ինսուլինի ձեռք բերման գնի համեմատությամբ (1սրվակը` 4800 դրամով), 2014թ-ին ինսուլինի գծով տնտեսումը կկազմի շուրջ 602 մլն. դրամ:
Ինսուլինը ձեռք կբերվի աննախադեպ ցածր գնով