ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անցում է կատարել «Հարկատու 3» ավտոմատացված կառավարման համակարգի
Հուլիսի 22-ին «էրեբունի պլազա» հյուրանոցում տեղի է ունեցել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման «Հարկատու 3» ավտոմատացված կառավարման համակարգի շնորհանդեսը, որին ներկա է եղել ՀՀ վարչապետը։
«Հարկատու 3» համակարգը իրենից ներկայացնում է տվյալների կենտրոնացված շտեմարան, խորը վերլուծությամբ օժտված ճկուն ծրագիր՝ համալրված ընդգրկուն տեղեկատվությամբ։
Ծրագիրը հնարավորություն է տալիս, որ պաստաթղթաշրջանառությունը լինի էլեկտրոնային, ինչը կնվազեցնի նաև ծախսերը։ Նոր համակարգը հնարավորություն է տալիս, որ Կոմիտեի ղեկավարությանը իրենց իսկ համակարգիչների միջոցով հետևել տարածքային հարկային տեսչությունների աշխատանքին։ Բացի այդ ծրագիրը ներառում է յուրաքանչյուր հարկատուի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն։ Այն ներառում է նաև ռիսկային չափանիշների վրա հիմնված ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության ավտոմատ համակարգ։ Ծրագիրն ունի նաև այլ առավելություններ։
Առևտրի կազմակերպման վայրերում շահագործվող հսկիչ-դրամարկղային մեքենաների վերաբերյալ տեղեկությունները նույնպես հարկային մարմինները կստանան էլեկտրոնային համակարգի միջոցով։

7or.am