Աշխարհ

11.10.2013 10:00


Ռուսաստանը պատժամիջոցներ կկիրառի Ուկրաինայի դեմ

Ռուսաստանը պատժամիջոցներ կկիրառի Ուկրաինայի դեմ

«ՌԴ–ի և Ուկրաինայի միջև կնքված գազային պայմանագրի փոփոխության ցանկացած փորձ կունենա իրավական համապատասխան հետևանքներ»,–«BBC»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետի մամլո քարտուղար Նատալյա Տիմակովան։

Վերջինս նախազգուշացրել է, որ Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի դեմ գազի պայմանագրի միակողմանի վերանայման դեպքում:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել էր, որ բարձր գնի պատճառով Ուկրաինան կարող է ընդհանրապես հրաժարվել ռուսական գազից։

Այս խորագրի վերջին նյութերը