Լրահոս

11.10.2013 10:17


«Ոչինչ, որ սոված կմնաք. կարևորը՝ լադոկ չեք գահավիժի»

«Ոչինչ, որ սոված կմնաք. կարևորը՝ լադոկ չեք գահավիժի»

Հալաբյան փողոցում արդեն 2 ամսից ավելի է՝ մայթեզրերի բազալտե սալիկներն են տեղադրում: Հավանաբար, մի 3 ամիս էլ փողոցը կասֆալտապատեն: Իսկ աշխատավարձերի բարձրացումն արդեն երրորդ անգամ գրվեց ասֆալտին: Չինովնիկներից մեկն ասում է, որ աշխատավարձերը չեն բարձրացվի, քանի որ այդ գումարները կուղղվեն ասֆալտապատման աշխատանքներին (Մաքս Վեբերի ականջը կանչի): Այսպիսի տնտեսական իմաստակությունը «կատոկեց» առանց այն էլ վախճանամերձ սոցիալական քաղաքականության նույնիսկ վիրտուալ դրսևորումները: Ոչինչ, որ սոված կմնաք. կարևորը՝ լադոկ չեք գահավիժի. համաձայնե՛ք, որ կուշտ փորով լադոկ ընկնելը շատ անհարմար բան է: Բայց մեզ ասֆալտաբանական բյուջե պետք չէ, մեզ սոցիալական բյուջե է հարկավոր: Կատարյալ բուֆոնադա: Որևէ մեկը հարցրե՞լ է մարդկանց, թե ինչ են նրանք ուզում՝ ասֆա՞լտ, թե՞ աշխատավարձ: Ասում են՝ մենք մտածում ենք մեր քաղաքացիների հարմարավետության մասին. այ հենց վատն էլ դա է, որ դուք սկսել եք մտածել: Հետաքրքիր է իմանալ՝ 40000 դրամ եկամուտ ունենալու դեպքում էլ ինչե՞ր կարող էր հղանալ նրանց առաձգական միտքը: Նման բյուջետային դիստրիբուցիա չէր երկնել համաշխարհային տնտեսագիտական միտքը՝ Քեյնսից մինչև Մարիո Դրագի:

Արման Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը