Լրահոս

11.10.2013 10:21


Այսօր Տիգրան Առաքելյանի դատն է. ի՞նչ կանի դատարանը

Այսօր Տիգրան Առաքելյանի դատն է. ի՞նչ կանի դատարանը

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվելու է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների գործով դատավարությունը, որի ժամանակ պաշտպանական կողմը հանդես է գալու ճառով։

Հիշեցնենք, որ արդեն երկու նիստ է, ինչ դատավոր Եվա Դարբինյանը թույլ չի տալիս Տիգրան Առաքելյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանին, համաներմամբ պայմանավորված, իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը վերացնելու միջնորդությամբ հանդես գալ։

2 օր առաջ կայացած նիստում, երբ Շուշանյանը փորձեց ներկայացնել այն, դատավորն առաջարկեց այդ միջնորդությամբ հանդես գալ պաշտպանական ճառի ժամանակ։

Դատարանի այդ դիրքորոշումը խիստ վրդովեցրեց Տիգրան Առաքելյանին, ով պաշտոնապես հայտարարեց, որ հրաժարվում է համաներումից։

Նրա փաստաբանը, սակայն, «7օր»–ի հետ զրույցում պնդել է, որ անկախ Տիգրան Առաքելյանի ցանկությունից՝ նրա նկատմամբ համաներման կիրառումը պարտադիր է։

Փոխարենը՝ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հակառակն է ասում. «Համաներումից կարող են հրաժարվել միայն այն քաղաքացիները, որոնց գործերը գտնվում են նախաքննության և դատաքննության փուլում։ Իսկ Բուդաղյանների և Տիգրան Առաքելյանի գործերը դատաքննության փուլում են»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը