Աշխարհ

11.10.2013 10:30


ՆԱՏՕ–ի Գլխավոր քարտուղար. «Սիրիական հակամարտությունը ռազմական լուծում չունի»

ՆԱՏՕ–ի Գլխավոր քարտուղար. «Սիրիական հակամարտությունը ռազմական լուծում չունի»

ՆԱՏՕ–ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ սիրիական հակամարտության հարցում դաշինքը ոչ մի անելիք չունի։

«Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում»,– Agence France-Presse-ի փոխանցմամբ՝ ընդգծել է Ռասմուսենը։

Նա նաև Սիրիայի կառավարությանն ու ընդդիմությանը կոչ է արել մասնակցել հակամարտության կարգավորմանը նվիրված նոյեմբերին Ժնևում կայանալիք միջազգային համաժողովին։

Այս խորագրի վերջին նյութերը