Լրահոս

22.07.2009 18:50


Տիգրան Կարապետյան. «Այս ամենի համար համար ամբողջովին պատասխանատու է կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ»

Տիգրան Կարապետյան. «Այս ամենի համար համար ամբողջովին պատասխանատու է կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ»

ՀՀ ՀՆԱ-ն այս տարվա հունվար-հունիս ժամանակահատվածում նվազել է 16,3 տոկոսով։ «Ո՞վ է այս ամենի մեղավորը և պատասխանատուն» հարցին «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը պատասխանել է.

-Ես ավելի շուտ էի ասել դա, որ թվերը, փաստորեն, չէին համապատասխանում իրականությանը։ Այն  ժամանակ, երբ ասում էին 12 տոկոս, այսօր մոտ 21 տոկոս է։ Այն, որ արձանագրվել է 16,3 տոկոս, իրենք հասկացել են, որ ուշ թե շուտ այդ թվերը հրապարակվելու են, դրա համար  էլ հայտարարել են։

Տիգրան Կարապետյանն ասել է, որ «այս ամենի համար համար ամբողջովին պատասխանատու է կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ»։

ԺԿ նախագահը կարծում է, որ այս իրավիճակի ելքն այն կլինի, եթե ճիշտ քաղաքականություն վարվի.

-Այսօր, ցավոք, պետք է արձանագրենք, որ մենք չենք կարողանում ճիշտ քաղաքականություն վարել,-ասել է Տ. Կարապետյանը։

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը