Քիչ առաջ Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց ֆուտբոլի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Բուլղարիա հանդիպումը:
Մեր հավաքականը մրցաշարային այս փուլում սեփական հարկի տակ տոնեց իր անդրանիկ հաղթանակը:
Առաջին խաղակեսի վերջին րոպեին Բուլղարիայի հավաքականի պաշտպանը վայր գցեց տուգանային հրապարակ ներխուժող Արազ Օզբիլիսին և արժանացավ կարմիր քարտի: Նույն Օզբիլիսը հրաշալի իրացրեց տուգանային հարվածը` բացելով խաղի հաշիվը:
Երկրորդ խաղակեսի միջնամասում 10 հոգով խացացող բուլղարացիներին, այնուհանդերձ, հաջողվեց խփել պատասխան գնդակը:
Խաղի 75-րդ րոպեին մրցավարը երկրորդ դեղին քարտի արժանացրեց մեր մրցակցի խաղացողին: 2 խաղացողի առավելություն ունեցող Հայաստանի ընտրանու մոտ տևական ժամանակ խաղը չէր ստացվում: Եվ միայն 85-րդ րոպեին Յուրա Մովսիսյանին հաջողվեց Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից խփել հաղթական գնդակը:
Հայաստան–Բուլղարիա՝ 2:1 (տեսանյութ)

7or.am