Հոկտեմբերի 11-12-ը մեր ավանդական ու սիրելի մայրաքաղաքային հանդիսության՝ «Էրեբունի-Երևան» տոնակատարության օրերն են, տոն, որին մասնակցելու են հազարավոր երևանցիներ, հյուրեր, զբոսաշրջիկներ:
Հրապարակային հանդեսներն ու միջոցառումներն ընդգրկուն ու բազմամարդ կլինեն, ինչը նշանակում է մարդկանց մեծ կուտակումներ Երևանի տարբեր հատվածներում:
Անցանկալի միջադեպերից զերծ մնալու համար քաղաքացիներին կոչ ենք անում պահպանել համակեցության կանոնները, ցուցաբերել զսպվածություն, հանդուրժողականություն, հարգալից վերաբերմունք՝ միմյանց նկատմամբ:
Ծնողներին խնդրում ենք ուշադիր լինել երեխաների հանդեպ, իսկ նրանց տեսադաշտից կորցնելու դեպքում անհապաղ դիմել պարեկող ոստիկաններին:
Տոնական օրերին առևտուր իրականացնողներից պահանջում ենք բացառել ալկոհոլային խմիչքների վաճառքն անչափահասներին:
Մեր համաքաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության միջոցներ՝ հանցավոր ոտնձգություններից զերծ մնալու համար, իսկ նման դեպքերում անհապաղ դիմել ոստիկանական պարեկախմբերին կամ ահազանգել բաժիններ ու հենակետեր և աջակցել իրավապահների գործողություններին:
Այս օրերին սահմանափակված է տեղաշարժը մայրաքաղաքի որոշակի հատվածներում, ինչի մասին նախապես իրազեկել ենք: Խնդրում ենք հետևել ոստիկանության պահանջներին, պահպանել սահմանված երթուղիները՝ գիտակցելով, որ օրինահարգությամբ մասնակցում եք տոնախմբության կազմակերպմանն ու անցկացմանը:
Ոստիկանությունն ամեն ինչ կանի «Էրեբունի-Երևան» տոնակատարության օրերին մայրաքաղաքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն ու անվտանգություն ապահովելու համար և այդ գործում ակնկալում է համաքաղաքացիների օժանդակությունը: Եկեք միասին, համատեղ ուժերով անենք ամեն ինչ, որպեսզի մեր սիրելի տոնը չմթագնվի թեկուզ մեկ միջադեպով:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը շնորհավորում է «Էրեբունի-Երևան» տոնախմբության առթիվ, բոլորին մաղթում անմոռաց տպավորություններ ու բարօրություն:
Անցանկալի միջադեպերից զերծ մնալու համար
Հարգելի՛ համաքաղաքացիներ:

ՀՀ ոստիկանություն