Աշխարհ

11.10.2013 19:05


Պելեի թոռները դատի են տվել իրենց պապին

Պելեի թոռները դատի են տվել իրենց պապին

ДНИ.ru–ի փոխանցմամբ՝ բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի թոռները դատի են տվել իրենց պապին՝ պահանջելով փոխհատուցել իրենց դաստիարակության ծախսերը։

Պելեի դստեր՝ Սանդրա Ռեգինայի 13 և 15 տարեկան որդիները՝ Օկտավիոն և Գաբրիելը, պահանջում են իրենցից յուրաքանչյուրին վճարել 6000-ական դոլար՝ որպես բժշկական ապահովագրության և կրթության փոխհատուցում։

Տղաների փաստաբան Կլաուդիո Ֆորսելի խոսքերով՝ Պելեն հրաժարվում է անձամբ հանդիպել թոռների հետ, որոնց վերջին անգամ տեսել է 2011-ին։

Սանդրա Ռեգինան ծնվել է Պելեի արտամուսնական կապի արդյունքում։ Աղջկան ֆուտբոլիստը ճանաչել է միայն երկարատև դատական վեճերից և կենսաբանական փորձաքննություններից հետո։ Այս ամենն արտացոլվել է Ռեգինայի «Դուստրը, ում թագավորը չէր ցանկանում» գրքում։

Այս խորագրի վերջին նյութերը