Լրահոս

22.07.2009 19:24


Լիդա Նանյան. «Դա իմ ժառանգական պաշտոնը չէ»

Այսօր Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը կատարված աշխատանքների վերաբերյալ լրագրողներին կիսամյակային հաշվետվություն է ներկայացրել։ Մարզպետը խոստովանել է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամն էապես ազդել է մարզում ծրագրած աշխատանքների կատարման վրա։

«2009թ-ի բյուջե ով և տարբեր ծրագրերով նախատեսված էր ավելի շատ աշխատանքներ կատարել։ Այսինքն, այնպիսի աշխատանքներ, որոնք նոր պետք է սկսվեին, դա դպրոցների կառուցում էր, տարբեր կրթական օբյեկտների հիմնանորոգում էր, դրանց աշխատանքները կասեցվել են։ Օրինակ՝ Արեգնադեմի դպրոցը, գիտեք՝ դպրոց չկա և երեխաները սովորում են տարբեր բնակարաններում», - նշել է Շիրակի մարզպետը։

Անդրադառնալով իր հնարավոր պաշտոնանկության մասին շրջանառվող լուրերի վերաբերյալ լրագրողների հարցին՝ Լիդա Նանյանն ասել է. «Դա իմ ժառանգական պաշտոնը չէ, կհանեն-կհանեն, չեն հանի՝ կաշխատենք, ի՞նչ ա եղել, ի՞նչ պրոբլեմ կա։ Նման խոսակցությունները, թե քեզ մի ամիս հետո կհանեն, չեմ ուզում մեկնաբանել, դա նույնիսկ ծիծաղելի է։ Ի՞նչ ա դա նշանակում, եթե ես լավ չաշխատեմ, կկանչեն, կասեն, որ վաղը դու ազատված էս, կասեն Դուք չեք կարող իրականացնել ձեր գործառույթները և կազատեն։ Ինձ պետք է հարցնեն, նո՞ր ազատեն, իհարկե ո՛չ»։

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը