«Նորմալ իշխանությունը մեղավորներ ու արդարացումներ չի փնտրում»
Քանի կար կառավարող էլիտան, արդարանում էր 2008-ի տնտեսական ճգնաժամով, բայց հիշեցնելով, որ ճգնաժամի դեմ պայքարի համար մի կլորիկ գումար վարկ է վերցրել ՀՀ վարչապետը, այլևս դրանով չեն արդարանում: Փոխարենը նոր արդարացման մեթոդ է մտել շրջանառության մեջ, ըստ որի՝ բոլոր ձախողումների մեջ ընդդիմադիր դաշտի չկայացածությունն է մեղավոր, մեղավոր է թույլ ընդդիմությունը, որ չի կարողանում կամ չի ուզում խեղճ կառավարող էլիտային ձեռք մեկնի՝ երկրի զարգացում ապահովի: Լուրջ չի, երբ 6 տարի շարունակ քաղաքական դաշտի ամայացման քաղաքականություն է տարվում, բոլորին խոսացնում, փչացնում ու երկխոսացնում են, հետո էլ կանգնում ընդդիմության որակից են խոսում ու նրա գործառույթներից: Նորմալ իշխանությունը մեղավորներ ու արդարացումներ չի փնտրում: Ընդդիմությունը չի կարող օգտակար լինել իշխանությանն այն պարագայում, երբ ԱԺ-ում մեծամասնությունը Կոմ.. կներեք, իշխող կուսակցությունը գերակշիռ մեծամասնություն է: Երբ ընդդիմության բոլոր առողջ ու երկիրը «բուժիչ» առաջարկները մերժվում են:
P.S. «Վատ պարողին հատակն է խանգարում» վիճակներից լավ է՝ իշխանությունը դուրս գա, ու անի իր մաքսիմումը ՊԵՏՈՒԹՅԱՆ վիճակը գոնե մի փոքր բարելավելու համար:

Մերի Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից