Լրահոս

12.10.2013 10:14


Ամերիկացի դիվանագետ. «Արթուր Բաղդասարյանն ավելի բարձր գին առաջարկողին վաճառվող և անսկզբունքային գործիչ է»

Ամերիկացի դիվանագետ. «Արթուր Բաղդասարյանն ավելի բարձր գին առաջարկողին վաճառվող և անսկզբունքային գործիչ է»

«Ժողովուրդ»–ը շարունակում է հրապարակել «Վիկիլիքս»–ի գաղտնազերծած փաստաթղթերը։ Այս անգամ թերթը ներկայացրել է ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի և ԱՄՆ դիվանագետների հանդիպման մասին հաղորդումը։ Փաստաթղթի հեղինակը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռոբերտ Ֆիլիսն է, ով իր մեկնաբանություններում ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանին համարում է «ավելի բարձր գին առաջարկողին վաճառվող և անսկզբունքային գործիչ»։

«ԱՄՆ դիվանագետի համոզմամբ՝զարմանալի չի լինի, եթե պարզվի, որ 2008թ. նախագահական ընտրություններին Ա. Բաղդասարյանը Լևոն Տեր-Պետրոսյանին միանալու համար բավական թանկ գին է պահանջել։ Ռ. Ֆիլիսի կարծիքով ՕԵԿ մուտքը կոալիցիա կձանձրացնի իշխանություններին, ու «այդ ժամանակ Բաղդասարյանն ու իր կուսակցությունը կվերադառնան իրենց հին տեղը՝ բողոքելով իշխող ռեժիմի անարդարությունից ու տիրող համատարած կոռուպցիայից»,-«Վիկիլիքս»–ին հղում անելով` գրում է «Ժողովուրդ»-ը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը