Լրահոս

12.10.2013 08:07


Էրեբունի–Երևանը տունում է իր 2795–ամյակը

Էրեբունի–Երևանը տունում է իր 2795–ամյակը

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանը տոնում է իր 2795–ամյակը։ Այն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է։ Երևանի անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցից։ Երևանը մայրաքաղաք է համարվում 1918 թվականից և 12-րդն է Հայաստանի պատմության մեջ։ Ուրարտական քաղաք Էրեբունին հիմնադրվել է մ․թ․ա․ 782 թվականին և տեղակայված է եղել այժմյան Երևանի հարավային մասում։ Ըստ Վանում գտնված սեպաձև տարեգրության՝ ուրարտական արքա Արգիշտի Ա-ն իր թագավորության 5-րդ տարում կառուցեց Էրեբունի քաղաքը։ 1950 թվականին Արին Բերդի բլրի վրա գտած մի սալաքարի վրա արված գրությունը թույլ է տալիս նույնականացնել Էրեբունի և Երևան քաղաքները։ Սալաքարի վրա գրված է․ «Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի` ի հզորություն Բիայնիլի (Ուրարտու) երկրի և ի սարսափ թշնամի երկրների։ Հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր․․․»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը