Բելառուսի դեպքում ՌԴ փոխվարչապետն ընդունում է փոխվարչապետին, իսկ Հայաստանի դեպքում՝ վարչապետին
Աշխատանքային այցով Մոսկվա մեկնած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ՌԴ փոխվարչապետներ Իգոր Շուվալովի ու Արկադի Դվորկովիչի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ուշագրավն այն է, որ այդ այցի մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել միայն հայկական կողմը, իսկ ահա ՌԴ կառավարության կայքում որևէ բառ անգամ չկա ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության հետ Իգոր Շուվալովի ու Արկադի Դվորկովիչի հանդիպումների մասին:
Փոխարենը ՌԴ կառավարության կայքը հայտնում է, որ Արկադի Դվորկովիչը երեկ հանդիպել է Բելառուսի վարչապետի առաջին տեղակալ Վլադիմիր Սեմաշկոյի հետ ու քննարկել երկու երկրների միջև ինտեգրացիոն ծրագրերի իրականացման ընթացքը: Ընդգծենք՝ Բելառուսի դեպքում ՌԴ փոխվարչապետն ընդունում է փոխվարչապետին, իսկ ահա Հայաստանի դեպքում՝ վարչապետին: Այն էլ՝ այդ հանդիպմանը ռուսները հարկ չեն համարել անդրադառնալ անգամ մեկ նախադասությամբ:
Մանրամասները` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: