Լրահոս

12.10.2013 11:30


Տիգրան Սարգսյանը չեղյալ է հայտարարել Վաշինգտոն իր այցը և մեկնել Մոսկվա

Տիգրան Սարգսյանը չեղյալ է հայտարարել Վաշինգտոն իր այցը և մեկնել Մոսկվա
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը չեղյալ է հայտարարել Վաշինգտոն իր այցը։
Հոկտեմբերի 9-13-ը ԱՄՆ-ում նա պետք է մասնակցեր Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան գագաթաժողովին։
ԱՄՆ մայրաքաղաք պատվիրակություն գործուղելու նպատակով Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 23-ին նույնիսկ հատուկ որոշում էր ընդունել։ Սակայն հոկտեմբերի 7-ին նա չեղյալ է հայտարարել իր նախորդ որոշումը։ Ընդ որում, Վաշինգտոն չեն մեկնելու նաև պատվիրակության մյուս անդամները։
Թե ինչու է Տ. Սարգսյանը գնացել այդ քայլին, դժվար չէ ենթադրել. ՀՀ վարչապետը հոկտեմբերի 11-ին շտապ այցով մեկնել էր Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ փոխվարչապետերի հետ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը