Լրահոս

12.10.2013 13:43


Հնդկաստանի արևելյան ափերը երեկոյան ջրի տակ կանցնեն

Հնդկաստանի արևելյան ափերը երեկոյան ջրի տակ կանցնեն

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն, Հնդկաստանում արդեն սկսվել են հորդառատ անձրևներն ու ուժգին քամին։ Հնդիկ օդերևութաբանների տվյալներով՝ ներկայումս Ֆայլին անունով փոթորիկը գտնվում է Օրիսսա նահանգից 200 կմ հեռավորության վրա։ Քամու ուժգնությունը կարող է հասնել ժամում մինչև 240 կմ–ի, իսկ ջրի մակարդակը կարող է բարձրանալ 3 մետրով։ Մոտեցող փոթորկի պատճառով տարհանվել է շրջակա տարածքների ավելի քան 440 000 բնակիչ։ Հիմնական հարվածը երեկոյան կընդունեն Օրիսսա և Անդխրա–Պրադեշ նահանգները։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ֆայլինը կարող է լինել ամենակործանարարը 14 տարվա ընթացքում։ Նախորդ՝ 1999–ի փոթորկին Օրիսսայում զոհ էր գնացել 15 000 մարդ։

Նահանգի կառավարությունը հայտարարել է, որ իր առջև նպատակ է դրել իրականացնել բնակչության 100 %-ի տարհանում։ Ափեր են ուղարկվել 100–ավոր փրկարարներ, ինչպես նաև 10 ուղղաթիռ։

Այս խորագրի վերջին նյութերը