Ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում էր «Էրեբունի-Երեւան» տոնակատարության մեկնարկը:
Երեւանի քաղաքապետարանի դիմաց կանգնած էր քաղաքային իշխանությունը: Կենտրոնում Տարոն Մարգարյանն էր՝ լանջաշղթայով (շենքից դուրս գալուց առաջ, երեւի, նրա վզին լանջաշղթան գցողն էլի եղել է Մարտին Վարդազարյանը):
Տարոն Մարգարյանի պահվածքն ու կեցվածքն հիշեցնում էր Աբիսողոմ աղային (կարծես ասում է՝ ամեն ինչ այնքան մանրամասն ցույց տվեք, որ «սաղ իմ արած գործերը երեւան»):
Նրա կարճ շնորհավորական ելույթից հետո հնչեց Է. Հովհաննիսյանի հայտնի երգի՝ «Երեւան դարձած իմ Էրեբունի»-ի ձայնագրությունը:
Ավարտից հետո քաղաքյին «պոլիտբյուրոն» բուռն ծափահարեց, ինչից խառնվեցին Տարոնի ենթակաների, 8 խորհրդականների, չգիտեմ քանի տեղակալների ու քաղաքապետարանի բազում պաշտոնյաների ու աշխատակիցների վզին գցած սպիտակ շարֆերը:
Հավաքված կամ «բերման ենթարկած» բազմությանը ցույց չեն տալիս։ Հավանաբար, այն պատճառով, որ չեն ծափահարում:
Իսկը նախընտրական քարոզարշավի տեսարան է:
Ի դեպ, Տարոն Մարգարյանի տեղակալը՝ Արամ Սուքիասյանը ժամանակին տարբեր իրադարձությունների կապակցությամբ հրապարակային միջոցառումներ էր բեմադրում՝ մասսայական «ցնցող» տեսարաններով: Ու երեւի, այն, ինչ տեսանք՝ նույնպես նրա «բեմադրական շնորքի» արդյուքն է:
Ինչեւէ, Երեւանի պատվավոր քաղաքացու կոչման արժանանալու համար հերթագրվածներին պարգեւատրելուց հետո՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ շարժվեցին Հանրապետության հրապարակ:
Արժե նկատել, որ բավական փառասեր ու փառամոլ տղա դուրս եկավ Տարոնը: Քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկը նեղ շրջանակում մի առիթով զարմացած պատմեց, թե ինչ «նորամուծություն» է արել Տարոն Մարգարյանը՝ քաղաքապետարան գալուց հետո:
Ըստ հիշյալ պաշտոնյայի, նախկինում նոր տարվա խնջույքները, որոնք արվում էին ռեստորանում՝ մուտքի մոտ բոլոր աշխատակիցները սպասում էին քաղաքապետին եւ միասին մտնում էին ներս: Իսկ Տարոնը որոշեց փոխել այս «կարգը»: Հիմա բոլորը ներս են մտնում, տեղավորվում են սեղանների շուրջ, իսկ Տարոնը գալիս է քիչ ուշ: Նրա մուտքը «բեմադրվում» է մի առանձին շուքով. ներս է մտնում թմբուկների, երաժշտության հնչյունների ներքո, բոլորը ոտքի են կանգնում եւ ուժգին ծափահարում են:
Ահա այսպիսի բաներ:
Դառնանք երեկվա տոնակատարությանը: Հրապարակում «մե ժխոր, մե պար ու երգ»: Թղթակիցները հերթով «խոսեցնում» էին Երեւան ժամանած հյուրերին: Տարբեր պետությունների մայրաքաղաքների քաղաքապետերից փորձում էին «մաղթանք» կորզել: Դե, նրանք էլ մի կես բերան շնորհավորում ու մի կողմ էին քաշվում: Ի դեպ, Տարոնի համեմատ այդ քաղաքապետերը բավական համեստ, զուսպ ու սովորական մարդիկ էին: Հագուկապը՝ նույնպես:
Իսկ հետո էլ ցուցադրեցին տարբեր «շքերթներ»: Նաեւ Տարոնի նախընտրական ծրագիրը՝ ցուցահանդեսների տեսքով. «մաքուր Երեւան», «կանաչ Երեւան», չգիտեմ ինչ Երեւան…
Հրապարակը կիսադատարկից էլ կիսադատարկ էր, բայց նախապես նշվել էր, թե «տոնական քայլերթ շուրջ 25 000 երեւանցիների մասնակցությամբ»: Հայտնի չէ, թե քանի պարային խումբ էին բերել հրապարակ, բայց նշված էր, թե հրապարակում «շքերթի մասնակիցներին ողջունել են 1000 պարողներ»: Չգիտեմ ինչքան էլ «կամավորներ» արձաններն են լվացել:
Էս ընթացքում համ էլ Տարոնը 17 երկրների 35 պատվիրակությունների հետ է հանդիպել:
Երեւի հերթով բոլորին պարծենալով հասկացրել է՝ «բա տեսա՞ք, ինչեր եմ արել, էսքանը դուք կարա՞ք անեք…չեք կարա»:
Իհարկե, վատ չէր լինի, որ Տարոնը տոնական ծրագրում ընդգրկեր նաեւ իր բիզնեսների շքերթը: Ավաղ…
Տարոնական սյուրռեալիզմ

Կիմա Եղիազարյան