«Աֆղանստանից դաշնադրային ուժերի դուրս բերման հետ կապված` Կենտրոնական Ասիայում կայունության ապահովման գծով ՀԱՊԿ-իգերակայությունների մասին»
ՀԱՊԿ-ում Ղրղզական Հանրապետության նախագահության շրջանակներում հոկտեմբերի 10-ին Բիշկեքում տեղի ունեցավ «Աֆղանստան - 2014. Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում իրադրության զարգացման հեռանկարները, Կենտրոնական Ասիայում անվտանգությանն ուղղված մարտահրավերներն ու սպառնալիքները անվտանգությանն աջակցության միջազգային ուժերի հիմնական թվակազմի դուրսբերման համատեքստում» գիտագործնական խորհրդաժողովը: Գիտաժողովի աշխատանքներին մասնակցեցին 27 պետություններ, ինչպես նաև ՀԱՊԿ-ը, ՆԱՏՕ-ն, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ԵՄ-ը, ՀՇԿ-ն, ԿԽՄԿ-ն և այլ միջազգային կազմակերպություններ ներկայացնող մասնագետներ:
Ներկայացնում ենք ՀԱՊԿ-ի Գիտափորձաքննական խորհրդի անդամ, գեներալ-մայոր, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Սարգսի Քոթանջյանի «Աֆղանստանից դաշնադրային ուժերի դուրսբերման հետ կապված` Կենտրոնական Ասիայում կայունության ապահովման գծով ՀԱՊԿ-ի գերակայությունների մասին» զեկուցումը:
* * *
Սոչիում վերջերս կայացած Հավաքական անվտանգության խորհուրդը շեշտեց, թե անհրաժեշտ է սևեռուն ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Աֆղանստանից դաշնադրային ուժերի դուրսբերումը Կենտրոնասիական տարածաշրջանում և ընդհանուր առմամբ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում եղած անվտանգային դինամիկայի մեջ ներբերում է մարտահրավերների և սպառնալիքների նոր ուրվապատկեր: Մեր կարծիքով` նպատակահարմար է այդ մարտահրավերների իմաստավորումը կատարել Հարվարդի հայտնի պրոֆեսոր Ջոզեֆ Նայի կողմից առաջարկված ‹‹խելացի ուժի›› ժամանակակից մոտեցման դիրքերից` նպատակ ունենալով այդ մարտահրավերները կերպափոխել իրավաքաղաքական, քաղաքական-դիվանագիտական, ռազմաքաղաքական, ռազմատնտեսական, ռազմական և տեղեկատվական ոլորտներում մեր Կազմակերպության արդյունավետության մեծացման նոր հնարավորությունների: Խոսքը հեռանկարում ՀԱՊԿ-ի քաղաքական և ռազմական բաղադրիչները ինչպես համաչափ պայքարի և իր անդամների նկատմամբ ագրեսիան քաղաքական, դիվանագիտական ու ռազմական միջոցներով զսպելու, այնպես էլ միջազգային ահաբեկչության, թմրանյութերի ու մարդկանցով առևտրի կանխման և այլ տարրեր ներառող անհամաչափ պայքարի վարման հնարավորություններով համակարգված կերպով հարստացնելու նպատակի մասին է:
Կիսելով այն համընդհանուր կարծիքը, որ ՀԱՊԿ-ի կենսագործունեության մեջ գերակայում է քաղաքական բաղադրիչը, պարտքս եմ համարում հայտնելու իմ տեսակետը Աֆղանստանի տարածքում ռազմական հակամարտության մեջ մեր կազմակերպության կամ նրա առանձին անդամների հնարավոր ռազմական ներքաշման հեռանկարների վերաբերյալ: Տվյալ հարցում ես հնարավորություն ունեմ Աֆղանստանում դաշտային հետազոտողի իմ մեկ և կես տարվա փորձը հարաբերակցելու այն գիտելիքների հետ, որոնք վերջին տարիներին ձեռք եմ բերել ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանում, Հարվարդի համալսարանի Պետութենագիտության դպրոցում հակաահաբեկչության և միջազգային անվտանգության հարցերով իմ գիտական ստաժավորումների, ինչպես նաև անցած տարի Իսրայելում Ազգային անվտանգության ծրագրին մասնակցելու ժամանակ: Հարկ եմ համարում նշել, որ Աֆղանստանից զորքերի դուրսբերման հարցին մեծ ուշադրություն էր հատկացված ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի շրջանավարտ-ռազմավարների հավաքում, որը վերջերս կայացել էր Վաշինգտոնում, և որի աշխատանքներին ՀԱՊԿ-ի անդամ պետություններից մասնակցել էինք ես և իմ հարգելի գործընկերը Ռուսաստանից:
Աֆղանստանից 2014 թ. վերջերին դաշնադրային ուժերի դուրսբերումից հետո ՀԱՊԿ-ի, ինչպես նաև նրա առանձին անդամների անմիջական ներքաշումը ներաֆղանական հակամարտության մեջ կարող է ծանր հետևանքներ ունենալ մեր Կազմակերպության համար: Այս առումով դասեր կարելի է քաղել Ռուսաստանյան և Բրիտանական կայսրությունների միջև ‹‹Մեծ խաղի›› ժամանակ Աֆղանստանում Մեծ Բրիտանիայի կրած անհաջողությունից, Աֆղանստան Խորհրդային զորքեր մտցնելու բացասական հետևանքներից և վերջին իրադարձություններից` կապված Աֆղանստանում դաշնադրային ուժերի առկայության հետ, երբ առաջադրված խնդիրների բերումով սրվեց իրավիճակը ոչ միայն բուն Աֆղանստանում, այլև նրան սահմանակից պետություններում, որտեղ մեծ թվով բնակվում են այդ նույն ժողովուրդները, ազգությունները և ցեղերը, որոնք նաև նույն դավանանքը կրողներ են:
Ըստ իս` պետք է հուսադրող համարել այն առաջին ազդակները, որոնք վերաբերում են Մերձավորարևելյան տարածաշրջանային անվտանգության մի շարք սկզբունքային պրոբլեմներով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հովանու ներքո ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի միջև ծավալվող երկխոսության հաստատման մասին: Խորհրդանշական է այն ազդանշանը, որ Իրանը կարող է ճանաչել Ողջակիզումը: Միջազգային անվտանգության դինամիկայում նոր միտումների հաշվառմամբ նպատակահարմար կլիներ, որ ՀԱՊԿ-ը Ռուսաստանի և այլ անդամ պետությունների միջոցով շարունակեր ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի հետ խորհրդատվությունները Կենտրոնական Ասիայում կայուն խաղաղության հաստատման հեռանկարների վերաբերյալ: Հայաստանի Հանրապետությունը, որն ունի Աֆղանստանում դաշնադրային ուժերի գործունեությանը, ինչպես նաև Իրաքում և Կոսովոյում խաղաղարարական մասնակցության բազմամյա փորձ, կարող է դառնալ նման երկխոսության օգտակար մասնակից:
Հայաստանի Հանրապետությունը, լինելով ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ, շահագրգռված է Կազմակերպության կոլեկտիվ անվտանգության համակարգի զարգացման գործում` վերջին տարիներին դառնալով ՀԱՊԿ-ի զարգացման ռազմավարական ուղղությունների գիտափորձաքննական մակարդակով կատարվող քննարկումների մտավոր հարթակներից մեկը: Այսպես. 2011 թ. մայիսին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը ՀԱՊԿ-ի Քարտուղարության հետ համատեղ Երևանում կազմակերպեց ՀԱՊԿ-ի միջազգային գիտաժողով, որը նվիրված էր Կազմակերպության զարգացման ռազմավարական հայեցակարգի մշակման գիտական կողմնորոշիչների քննարկմանը: Ընդսմին որոշակի ուշադրություն էր դարձված ՆԱՏՕ-ի կողմից Լիսաբոնյան գագաթնաժողովում իր զարգացման ռազմավարական հայեցակարգի քննարկման ժամանակ ձեռք բերված փորձին:
2013 թ. հունիսին Երևանում կայացավ ‹‹ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական անվտագային ուղենիշները›› ռազմավարական համաժողովը, որին մասնակցում էին ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի, Վերլուծական ասոցիացիայի և Գիտափորձաքննական խորհրդի ներկայացուցիչները, և որը կազմակերպել էին ՀԱՊԿ-ի Քարտուղարությունը և մեր` Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը: Երևանյան համաժողովը դարձավ այն առաջին քայլերից մեկը, որոնք ձեռնարկվեցին Կազմակերպության ռազմական բաղադրիչը որակապես նոր մակարդակի հասցնելու մասշտաբային խնդիրների իմաստավորման ուղղությամբ, մի մակարդակի, որը հնարավորություն է տալիս պատեհաժամորեն և արդյունավետ կերպով արձագանքելու անդամ պետությունների ազգային և կոլեկտիվ անվտանգության համար գոյություն ունեցող և սպասվելիք մարտահրավերներին ու սպառնալիքներին, որոնք սահմանվել էին ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարների` 2012 թ. դեկտեմբերի 19-ի որոշմամբ:
Երևանյան համաժողովի գերակայություններից մեկը դարձավ ‹‹Մինչև 2020 թ.-ը ՀԱՊԿ անդամ-պետությունների ռազմական համագործակցության հիմնական ուղղությունների›› իրագործմանն ուղղված միջոցառումների պլանի նախագծի մշակման քաղաքական-ռազմավարական ուղենիշների քննարկումը:
Հատկանշական է, որ Երևանյան համաժողովից հետո Սոչիում կայացած գագաթնաժողովում, ի թիվս այլ հիմնական հարցերի, քննարկվեցին նաև ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացման և Հավաքական ուժերի կառավարման կատարելագործման հարցերը: Թվում է, թե Բիշկեքի ներկայիս համաժողովը կարող է հաղորդել լրացուցիչ ազդակ` հօգուտ ՀԱՊԿ-ի ժամանակակից համալիր Հավաքական ավիացիոն ուժերի ստեղծման, որոնք սահմանափակված չլինեն միայն ռազմատրանսպորտային ավիացիայի շրջանակներով, այլ ներառեն նաև մարտական ավիացիայի բաղադրատարրեր, այդ թվում` անօդաչու ավիամիջոցներ: Տվյալ մանրաչափ մասնագիտացված անօդաչու սարքերը (դրոնները), ինչպես նաև հեռահար խոցման զենք կրող դրոնները կապահովեն արդյունավետ հետախուզում և գերճշգրիտ հարվածներ անօրինական զինված կազմավորումներին և անգամ առանձին ահաբեկիչներին` առանց կանոնավոր ցամաքային ուժերի մեծ թվակազմերի ներգրավման:
Հենց մարտահրավերների կերպափոխումը ՀԱՊԿ-ի անվտանգային հնարավորությունների համակարգային զարգացմանը պետք է պատասխան դառնա Աֆղանստանում այն անկայունությանը, որն սպասվում է զորքերի դուրսբերումից և 2014 թ. նշանակված նախագահական ընտրություններից հետո` թալիբների իշխանության գալով: Սոչիում կայացած գագաթնաժողովի արդյունքներով ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացման քաղաքական-ռազմավարական գերակայությունների քննարկումը, ինչպես նաև տաջիկա-աֆղանական սահմանի ամրացման նպատակով Տաջիկստանի սահմանապահ զորքերին ռազմատեխնիկական օգնություն ցույց տալու վերաբերյալ որոշումը վճռորոշ դեր կխաղան ՀԱՊԿ-ի անդամ կենտրոնասիական պետությունների անվտանգության ապահովման գործում:
Հայաստանը ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչների առաջմղումը համարում է նաև Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության պահպանման կարևոր գործոն: Ցավոք, մեր տարածաշրջանում պահպանվում է իրադրության ապակայունացման մեծ հավանականություն` կապված Ադրբեջանի կողմից սպառազինությունների մրցավազքի ուժգնացման հետ, որն ուղեկցվում է ռազմական գործողությունները վերսկսելու անթաքույց սպառնալիքներ պարունակող ագրեսիվ ճարտասանությամբ, որով հանդես են գալիս այդ պետության իշխանությունները: Նման պայմաններում Հայաստանն ստիպված է ձեռնարկել համապատասխան քայլեր` նպատակաուղղված տարածաշրջանում ուժերի հաշվեկշռի պահպանմանը, և այդ հարցում մենք հիմնվում ենք ինչպես Ռուսաստանի հետ երկկողմ պայմանավորվածությունների, այնպես էլ ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության վրա: Հենց այդ ռազմաանվտանգային իրողություններով է զգալի չափով բացատրվում Մաքսային միության մեջ մտնելու և Եվրասիական միության ձևավորման գործընթացում ներգրավվելու վերաբերյալ Հայաստանի որոշումը:
Միևնույն ժամանակ պետք է նշել, որ ՀԱՊԿ-ի գործունեության արդյունավետության հետագա մեծացումը անմիջականորեն կախված է ինչպես մեր Կազմակերպության ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս ծավալվող քաղաքական գործունեության համադասվածության մակարդակից: Ինչպես Սոչիում հայտարարեց Հայաստանի Հանրապետության Նախագահ պարոն Սերժ Սարգսյանը, ‹‹Կարևոր է, որ ՀԱՊԿ-ն այսուհետ ևս հավատարիմ մնա տարածաշրջանային և գլոբալ համագործակցության գործընկերային կապերի հաստատման ուղղությանը: Ընդ որում, արդարացված կլիներ այն, որ այս ոլորտում փոխգործակցությունը կառուցվեր այդ կազմակերպությունների կողմից ՀԱՊԿ-ի հանդեպ դրսևորվող վերաբերմունքին համաչափ››[1]: Միջազգային և տարածաշրջանային անվտանգության գծով անդամ պետությունների համադասման ամրապնդման անհրաժեշտության հարցում Հայաստանի դիրքորոշմանը սատարեց նաև նախագահությունն ընդունած Ռուսաստանի Դաշնության Նախագահ պարոն Վլադիմիր Պուտինը, որը նշեց` ‹‹սկզբունքորեն կարևոր ենք համարում, որ այս կամ այն հարցի վերաբերյալ ՀԱՊԿ-ի պետությունները իրենց դիրքորոշումը ձևավորելիս առաջնորդվեն դաշնակցային պարտավորություններով և հաշվի առնեին գործընկերների կարծիքները››[2]:
Ավարտելով ելույթս` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Գիտաժողովի տանտերերին և կազմակերպիչներին, ՀԱՊԿ-ի Քարտուղարությանը, Գլխավոր քարտուղար մեծարգո Նիկոլայ Նիկոլաևիչին այս կարևոր միջազգային խորհրդակցությանը մասնակցելու հրավերի համար և բոլոր մասնակիցներին մաղթել հաջողություններ Աֆղանստանից դաշնադրային զորքերի դուրսբերման հետ կապված մարտահրավերների ու սպառնալիքների առկայության պայմաններում ՀԱՊԿ-ի արդյունավետ զարգացման ու կենսագործունեության գիտափորձաքննական ապահովման գործում:

[1] http://www.president.am/hy/statements-and-messages/item/2013/09/23/President-Serzh-Sargsyan-participated-at-the-session-of-the-CSTO-Collective-Security-Council-speech/
[2] http://www.kremlin.ru/transcripts/19270