Լրահոս

14.10.2013 10:28


Այսօր կհրապարակվի ՀԱԿ ակտիվիստների դատավճիռը

Այսօր կհրապարակվի ՀԱԿ ակտիվիստների դատավճիռը

Այսօր՝ ժամը 16։00–ին, Վերաքննիչ քրեական դատարանը կհրապարակի ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի գործով դատավճիռը։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին կողմերը հանդես եկան ճառերով։ Սարգիս Գևորգյանն իր ճառում ընդգծեց, որ իրենց նկատմամբ ակնհայտ քաղաքական պատվեր է իրականացվում՝ Սերժ Սարգսյանի թելադրանքով։

Փաստաբան Ստեփան Ոսկանյանը դատարանից պահանջեց դադարեցնել իր պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը։

Իսկ Տիգրան Առաքելյանը հայտարարեց, որ ինքն ազատությունն արդարության մեջ կգտնի։

Մեղադրողի ճառի ժամանակ էլ ՀԱԿ ակտիվիստները նրան հակադարձեցին՝ նստի՛ր, երկուս։

Նիստի ավարտին Տիգրան Առաքելյանն իր մակագրությամբ Քրեական օրենսգիրք նվիրեց դատավոր Եվա Դարբինյանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը