Լրահոս

14.10.2013 12:21


Սննդի անվտանգության պետական ծառայությունը ինքնուրույն ոչ մի լուրջ բացահայտում չի՞ արել

Սննդի անվտանգության պետական ծառայությունը ինքնուրույն ոչ մի լուրջ բացահայտում չի՞ արել

Այսօրվա ասուլիսին «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը հայտնել է, որ սննդի անվտանգության ոլորտում լուրջ խնդիրներ կան։ Ըստ բանախոսի՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայությունը այս տարվա ընթացքում ինքնուրույն ոչ մի լուրջ բացահայտում չի արել: Ի պատասխան՝ Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Արման Արարատյանը հայտնեց, որ նախորդ տարվա ընթացքում հայտնաբերած խախտումներից հետո այս տարի 70 տոկոսով բարելավվել է վիճակը:

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ Հանրային խորհրդի անդամ Դոնարա Ալեքսանյանն էլ նշեց, թե պետք չէ միայն տեսչությանը մեղադրել, պետք է սպառողն էլ օգնի պետական մարմնին. «Ոչ թե պետք է տվյալ ապրանքը նետենք աղբը, այլ բարձրաձայնենք, տանենք փորձաքննության»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը