Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 19.35-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել Երևան քաղաքի բնակիչ, 1998 թ. ծնված Դավիթ Հովակիմյանը, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նույն օրը՝ ժամը 22.00-ի սահմաններում, Դ. Հովակիմյանը հիվանդանոցում մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը վերավորակավորվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների կողմից հանցագործությունը «տաք հետքերով» բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 13-ին, ժամը 01.50-ին, սպանությունը կատարելու կասկածանքով իր բնակարանից բերման է ենթարկվել 1991 թ. ծնված, նախկինում դատապարտված Կարեն Կ.-ն՝ «Քուրդ» մականունով:
Պարզվել է, որ նա հոկտեմբերի 12-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Վանաձորի Կ. Դեմիրճյան փողոցի հարևանությամբ գտնվող այգում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է Դ. Հովակիմյանին և պատճառել մահ:
Սպանություն Վանաձորում

Կարեն Կ.-ն ձերբակալված է:
Նախաքննությունը շարունակվում է: