Թուրք հակերների կողմից հայկական կայքերը հարձակման են ենթարկվել
Հայաստանն ու Ադրբեջանը ոչ միայն ԼՂ-ի հարցում են հակամարտության մեջ, այլ նաև կիբեռ-պատերարզմի դաշտում են։ Այս իմաստով, ադրբեջանական հակերների հարձակումները սովորական երևույթ են, բայց ՀՀ կառավարության և մի շարք այլ կայքերի վրա(այդ թվում նաև ՌԱՀՀԿ-ի կայքի) վերջին հարձակման հեղինակները ոչ թե ադրբեջանցիները, այլ թուրքերն են եղել։ Այս մասին «7օր»-ին ասել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։ Ի դեպ, պատահականություն է, թե ոչ, բայց հայկական կայքերի վրա թուրք հակերների հարձակումը տեղի է ունեցել Մոսկվայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը հաջորդած ժամանակահատվածում։
Ըստ ՌԱՀՀԿ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Աշոտ Թուրաջյանի՝ Ադրբեջանական կողմն արդեն 4 տարի է, ինչ ակտիվ պատերազմ է վարում համացանցի հայկական տարրերի դեմ և ադրբեջանցիներին պարբերաբար միանում են նաև թուրք հակերները։
«Հայկական կայքերի վրա նմանատիպ զանգվածային գրոհների դեպքեր տեղի են ունենում տարին մեկ անգամ։ Ընդ որում, գրոհները դառնում են է՛լ ավելի արհեստավարժ, ադրբեջանական կողմից ավելի շատ են ներգրավվում մարդկային և, բնականաբար, ֆինանսական պաշարներ, իսկ գրոհների օբյեկտ են դառնում առավել նշանակալից հայակական կայքերը»,- նշված է ՌԱՀՀԿ-ի պատրաստած զեկույցում, որտեղ ասվում է նաև, որ այնպիսի տպավորություն է ստեղծվում( նաև որոշ փաստեր կան), որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները վերահսկում են մի շարք հակերային խմբեր, իսկ հայկական կայքերի գրոհներն իրականացվում են թույլ կողմերն ի հայտ բերելու, այլ ոչ միայն պարզապես վնաս տալու համար։ Այսինքն՝ Բաքվում, ամենայն հավանականությամբ, հիմքեր են ստեղծվում, որպեսզի «պետք եղած ժամանակ փորձեն լիարժեքորեն քանդել Ինտերնետի հայկական սեգմենտը»։

7or.am