Լրահոս

14.10.2013 14:23


Շտապ. հենց հիմա Ջերմուկում որսում են բեզոարյան այծերին

Շտապ. հենց հիմա Ջերմուկում որսում են բեզոարյան այծերին

Հենց հիմա` օգոստոսի 14-ին` 13:15-ի դրությամբ, երեք որսորդ Ջերմուկի շրջանում` Արփա գետի կիրճերի լանջերին, Կեչուտի ջրամբարի մոտ, որսում են Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծերին: ԷկոԼուրին ահազանգել է էկոլոգ Լյուբա Բալյանը, ով ներկայումս ուսումնասիրում է թռչունների միգրացիան այդ շրջանում:

«Ես չեմ կարող լուսանկարել որսորդներին, նրանք հեռու են, ես նրանց տեսնում եմ հեռադիտակով: Նրանք չորսն էին, բայց հիմա մնացին երեքը: Այծերը իջել էին ջուր խմելու, եւ նրանք կրակեցին, բայց վրիպեցին, իսկ այծերը թաքնվեցին: Նրանք ուսումնասիրում են տեղանքը՝ որս գտնելու նպատակով»,- ասում է Լյուբա Բալյանը: Դիտորդները զանգահարել են ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանական տեսչություն: Տեսչությունը խոստացել է աշխատակիցներ ուղարկել:

Մանրամասները՝ ecolur.org–ում

Այս խորագրի վերջին նյութերը