Լրահոս

14.10.2013 21:28


Ջրամատակարարումը կդադարեցվի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 16-ին` ժամը 10.00-22.00, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը`

Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամաս, Սպանդարյան կայարան և հարակից արտադրական տարածքներ,

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի 6-22 փողոցներ, 1-6 փողոցներ՝ մասնակի,

Արմավիրի մարզի Մերձավան գյուղ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառած անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը