Լրահոս

14.10.2013 18:00


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 11-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության և սպանության փորձի 1-ական դեպք, որոնք բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 34 դեպքից բացահայտվել է 30-ը, իսկ խարդախության 9 և խուլիգանության 3 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 6 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 6, գողության և խարդախության 1-ական դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար. 2 մարդ զոհվել է, 50-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը