Մեկնաբանություն

14.10.2013 18:04


Արարատի նոր մարզպետին մարտական առաջադրանք են տվել

Արարատի նոր մարզպետին մարտական առաջադրանք են տվել

Ինչպես հայտնի է, Արարատի նոր մարզպետ է նշանակվել «Ավշարի» սեփականատեր Արամայիս Գրիգորյանը, ով հայտնի է որպես մի քանի մոր կաթ ուտող «գառնուկ»։

«Ով էշ, ես փալան» սկզբունքով առաջնորդվող սույն պաշտոնյան, մեր ունեցած, տեղեկություններով, օրերս հանդիպում է ունեցել մի շարք անձանց, այդ թվում՝ իշխանամետ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և հայտարարել է, թե իր թիվ մեկ խնդիրն է լինելու Արարատում կայանալիք ընտրություններում ԲՀԿ թեկնածուի դեմ պայքարելն ու ՀՀԿ–ականին անցկացնելը։ Այսինքն՝ Արամայիսին «զաչոտ» կնշանակեն եթե նա գործի դնի ընտրակեղծիքների ամբողջ մեխանիզմն ու քաղաքապետ դարձնի իշխանության դրածոյին։

Իշխանությունները, փաստորեն, նոր մարզպետին մարտական առաջադրանք են տվել, և նա ապացուցելու բան ունի։ Ըստ ամենայնի՝ «Ավշարի» գինու գործարանի հետագա ճակատագիրը կախված է լինելու հենց այդ առաջադրանքի կատարումից։

Կստացվի, թե ոչ այդ առաջադրանքի կատարումը, այլ հարց է։ Մեզ մնում է միայն արձանագրել, որ Արարատի նոր մարզպետը լիսկաներից ու մյուսներից չի տարբերվում։ Նա էլ է նշանակվել տոկոս «խփելու» համար։ Բաղրամյան 26–ում պաշտոնյաներին գնահատում են բացառապես այդ հատկանիշները հաշվի առնելով։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը