ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան հրավիրում է այցի Ֆոնդային բորսա և Կենտրոնական դեպոզիտարիա
Կարևորելով Հայաստանի կապիտալի շուկայի մասին հանրային իրազեկվածության բարձրացումը՝ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան ՀՀ Կենտրոնական բանկի «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակներում հրավիրում են բոլոր ցանկացողներին այցելելու ֆոնդային բորսա և կենտրոնական դեպոզիտարիա:
Այցելության ընթացքում մասնակիցներին հնարավորություն կընձեռվի ծանոթանալու ՀՀ ֆինանսական շուկայի երկու կարևորագույն ինստիտուտների՝ ֆոնդային բորսայի և կենտրոնական դեպոզիտարիայի գործունեությանը և դերին ՀՀ կապիտալի շուկայում, ինչպես նաև կապիտալի շուկայի վերջին զարգացումներին:
Այցելությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 15-ին և 22-ին «Ֆինանսական շրջագայություն» միջոցառման շրջանակներում: Ֆինանսական շրջագայության ընթացքում մասնակիցները հատուկ երթուղիներով կայցելեն ՀՀ ֆինանսական կառույցներ երկու ուղղություններով՝ բանկային և ապահովագրական, որոնց ընթացքում կներկայացվեն ֆինանսական հատվածի ներկայացուցիչները և կլինեն կարճատև էքսկուրսիաներ` մի շարք ֆինանսական ինստիտուտներում:
Այցելություն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա տեղի է ունենալու բանկային շրջագայություններ ուղղության շրջանակներում: